Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Վիշապին պետք է դիմավորել արքայավայել

Վիշապին պետք է դիմավորել արքայավայել

Ամանորի գիշերը սեղաններին դրեք շողշողացող, բյուրեղյա բաժակներ, իսկ հագուստները պետք է լինեն շքեղ և փայլուն, քանի որ, ըստ լեգենդների, վիշապները եղել են ոսկու հանքերի պահապաները:

 

Թե ինչպես դիմավորել ամանորը և որոնք են այս տարվա նորաձևությանմիտումները, այսօր լրագրողներին ներկայացրեց նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

Վիշապներն արևելքում համարվել են պարահանդեսների ամենաակտիվ մասնակիցները, այդ իսկ պատճառով նախընտրում են վառ, փայփլուն գույներ, իսկ նախընտրածներն են կանաչն ու կարմիրը, ուստի և խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը կրել հենց այս գույնի հագուստ` համադրելով ավելի վառ աքսեսուրաներով:

«Ինչ վերաբերում է տոնածառների զարդարմանը, ապա կարծում եմ, որ այստեղ նորաձևությունը մեծ ազդեցություն չի կարող ունենալ, այն պետք է միշտ լինի շքեղ, գունեղ, փայլուն, կանաչը արդեն կա, մնում է զարդարել կարմիր խաղալիքներով»,- ավելացրեց դիզայները:

Աստղագետների  և դիզայներների համատեղ ուժերով, ստեղծվել է աստղգուշակ, ըստ որի, յուրաքանչյուր կենդանակաերպ ունի իրեն բնորոշ գույնը: Գալիք տարվա գիշերը, կրելով համապատասխան գույնի զգեստ, հաջողակ կլինեք ողջ տարին:

«Վիշապի տարում ծնվածների համար լավագույն գույնը կլնի դեղինը և նարնջագույնը, օձերի և ձիերի համար` թագավորական կարմիրը, թավշյա և մետաքսե զգեստները` խոյի, շան և ցուլի կենդանակերպի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում կրել դեղին գույնի զգեստ և ոսկյա զարդեր, կապիկի և աքլորի տարում ծնվածներին մեծ հաջողություն կբերի սպիտակ գույնը, վարազներին և առնետներին սև գույնի զգեստ`զարդարված փետուրներով, իսկ վագրերին և նապաստակներին` կանաչ գույնի հագուստ ու ոսկյա զարդեր»,- տեղեկացրեց Լիլիթ Մարգարյանը:

Նա նաև հավելեց` խիստ կենտրոնանալ պետք չէ, ցանկացած մարդ պետք է ամանորի գիշերը դիմավորի բարձր տրամադրությամբ,  հարազատների, ընկերների և հաճելի մարդկանց շրջապատում:

Ինչ վերաբերում է քաղաքի դիզայնին, ապա Լիլիթ Մարգարյանը նշեց, որ այն, ինչ այսօր արվում է, կարելի է շատ բարձր գնահատել և սիրով ընդունել: Կարելի է ավելի յուրահատուկ ձևավորումներ անել, մի փոքր կրկնվող են դարձել, բայց և պետք չէ ոչ ոքի մեղադրել, քանի որ ամեն ինչ ֆինանսի հետ է կապված: «Ավելի շատ թող լինեն ամանորը հիշեցնող կերպարներ, երաժշտություն, ուրախության, ոգևորության ապակաս կա, գուցե ավելի շատ դրա կարիքը ունենք»,- ասաց դիզայները և ավելացրեց, որ ձմեռ պապիների նույնատիպ, փոքր–ինչ մաշված հագուստները արդեն հոգնեցուցիչ են դարձել:

Ինչ վերաբերում է 2012 թվականի նորաձևությանը, ապա այն կհիշեցնի 70-ականները, և «եթե ուզում եք լինել նորաձև, ապա քրքրեք մայրիկների զգեստապահարանը»: Վերադառնում են ռետրո, վինտաժ ոճերը, նորաձև կլինեն շրջազգեստները` սուպեր մինիից` մինչև սուպեր մաքսի, բնական մորթիները, ժանյակապատ կտորները, թանկարժեք զարդերն, ակտուալ և ոճային են շոկոլադի, դարչինի, կարամելի, թարմ մեղրի, կիտրոնի երանգները:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ